Արևմտյան Հայաստան այցելած ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը վավերագրական ֆիլմ է նկարահանում Հայոց ցեղասպանության մասին (լուսանկար)
Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Instagram սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել Արևմտյան Հայաստանից՝ ներկայիս Թուրքիայի արևելյան հատվածից:
Իր հետևորդների հարցերին պատասխանելով, թե ինչ է նա անում այնտեղ, որտեղ «դեռ պահպանվել են Հայոց ցեղասպանության հետքերը», «Երկրաշարժ» ֆիլմի 35-ամյա ռեժիսորը հայտնել է, որ նոր նախագիծ է պատրաստում:
«Ես իմ ընտանիքի պատմության հիման վրա ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ եմ պատրաստում: Սկսած ռուս-թուրքական պատերազմից մինչև մեր օրեր»,- գրել է ռեժիսորը:
Սարիկ Անդրեասյանը նաև ընդգծել է, որ իր նոր ֆիլմով նա կշրջի ռուսական քաղաքներով և ցուցադրություններ կկազմակերպի հայերի, ինչպես նաև բոլոր նրանց համար, որոնց հուզում է այս թեման:










