Metallica-ն չեղարկել է իր համերգային շրջագայությունը վոկալիստի՝ ալկոհոլից կախվածության պատճառով

23:02 • 28.09.19

Ճանաչված Metallica երաժշտական խումբը չեղարկել է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում նախատեսված համերգային շրջագայությունն այն պատճառով, որ խմբի վոկալիստ և կիթառահար Ջեյմս Հեթֆիլդը բուժման կուրս է անցնում ալկոհոլից կախվածության դեմ: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է խմբի պաշտոնական էջում:

Շրջագայության շրջանակներում իրականացվելիք համերգների վաճառված տոմսերի գումարները կվերադարձվեն: Երաժիշտները խոստացել են, որ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում համերգներ կտան, երբ դա հնարավոր լինի:

Ջեյմս Հեթֆիլդը չի թաքցնում, որ կախվածություն ունի ալկոհոլից: Այդ մասին, մասնավորապես, ասվում էր Some Kind of Monster վավերագրական ֆիլմում, որը թողարկվել է 2004 թվականին:

Metallica-ն նախկինում ճանաչվել է ամենահաջող շրջագայող խումբն աշխարհում:

 

 

Metallica-ն չեղարկել է իր համերգային շրջագայությունը վոկալիստի՝ ալկոհոլից կախվածության պատճառով