Սամարայում խայտառակ ելույթից հետո Բիլանը մանկական խաղահրապարակ է նվիրել քաղաքի բնակիչներին

23:33 • 29.09.19

ՌԴ էստրադային երգիչ Դիմա Բիլանը Սամարայում իր համերգից առաջ քաղաքին յուրահատուկ նվեր է արել՝ մանկական խաղահրապարակ է նվիրել: Այս մասին նա տեղեկացրել է իր ինստագրամյան էջում:

Ինչպես նա հայտնել է, մանկական խաղահրապարակ կառուցելու վկայականն ստացել է տեղի արվեստի ստուդիաներից մեկը: «Ինչպես և ցանկանում էի, վկայականը նվիրել եմ այս գողտրիկ կենտրոնին: Երեխաները շատ ուրախ են, ես էլ նրանց հետ միասին»,- գրել է Բիլանը՝ կից տեսանյութ հրապարակելով երեխաների հետ:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, սեպտեմբերի 9-ին հաղորդվում էր, որ Սամարայում Բիլանի համերգի այցելուները քննադատել են երգչին բեմում «ոչ սթափ պահվածքի համար»: Բիլանին մեղադրում էին տարօրինակ ձայներ արձակելու, ձայնագրության տակ երգելու և ոչ պարկեշտ շարժումներ անելու մեջ: Ավելի քան 500 մարդ խնդրագիր էր ստորագրել՝ պահանջելով արտիստից ներողություն խնդրել:

Ավելի ուշ Բիլանը խոստովանել է, որ ելույթ է ունեցել ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով: Երգիչը ներողություն էր խնդրել Սամարայի բնակիչներից և խոստացել սեպտեմբերի 29-ին անվճար համերգ տալ քաղաքացիների համար:

Սամարայում խայտառակ ելույթից հետո Բիլանը մանկական խաղահրապարակ է նվիրել քաղաքի բնակիչներին