Հայտնի են դարձել երգչուհի Յուլյա Նաչալովայի կյանքի մասին պատմող ֆիլմի գլխավոր դերակատարների անունները (լուսանկարներ)

14:14 • 01.10.19

Համացանցում վաղուց տեղեկություններ էին շրջանառվում, որ վերջերս մահացած երգչուհի Յուլյա Նաչալովայի կյանքի վերաբերյալ ֆիլմ է նկարահանվելու` չնայած այն հանգամանքին, որ երգչուհու ընտանիքն այդ գաղափարին դեմ է արտահայտվել: Կարծես թե երգչուհու բազմաթիվ երկրպագուների ցանկությունն իրականություն է դառնում. հայտնի են դարձել ֆիլմի գլխավոր դերակատարների անունները, գրում է woman.ru-ն:

Ֆիլմում Նաչալովային մարմնավորելու է 33-ամյա դերասանուհի Մարինա Օռլովան, որը հեռուստադիտողին հայտնի է «Բարվիխա» հեռուստասերիալից: Երգչուհու նախկին ամուսնուն` ֆուտբոլիստ Եվգենիյ Ալդոնինին  կմարմնավորի Ալեքսեյ Գավրիլովը (հայտնի է նաև Լեմար անունով): Դերասանը հանդես է եկել «Հետք», «Սերն ինչպես որ կա» և «Ունիվեր» սերիալներում:

Dni.ru պորտալի հաղորդմամբ` Նաչալովայի հարազատները, որոնք նախկինում դեմ էին արտահայտվել երգչուհու մասին կենսագրական ֆիլմի նկարահանման գաղափարին, այժմ լիովին աջակցում են այս նախաձեռնությանը. նրանք նույնիսկ պատրաստ են նկարահանող խմբին տրամադրել Նաչալովայի անձնական իրերը:

Ֆիլմի ռեժիսորներն են Եվգենիյ Պոպովը, Վլադիմիր Բարանովը և Դմիտրիյ Պուգովկինը: Սպասվում է, որ Նաչալովայի մասին ֆիլմն էկրան կբարձրանա 2020 թվականին, սակայն պրեմիերայի հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Յուլյա Նաչալովան 2006-2011 թվականներին ամուսնացած է եղել ֆուտբոլիստ Եվգենիյ Ալդոնինի հետ: Ամուսնական նախկին զույգը համատեղ երեխա ունի` 13-ամյա Վերան:

Յուլյա Նաչալովան մահացել է այս տարվա մարտին:

Юлия Началова, Евгений Алдонин

 

Մարինա Օռլովան

Марина Орлова

Ալեքսեյ Գավրիլովը

Алексей Гаврилов (Лемар)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտնի են դարձել երգչուհի Յուլյա Նաչալովայի կյանքի մասին պատմող ֆիլմի գլխավոր դերակատարների անունները (լուսանկարներ)