Ջորջ Մարթինը հայտարարել է, որ «Գահերի խաղը» կարող էր ևս 5 եթերաշրջան ունենալ

19:23 • 01.10.19

Ամերիկացի գրող Ջորջ Մարթինը, որը հեղինակել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի հիմքում ընկած «Սառույցի և կրակի երգ» վիպաշարը, հայտարարել է, որ հեռուստաշոուն կարող էր ևս 5 եթերաշրջան ունենալ, եթե չլինեին տարաձայնությունները պրոդյուսերների հետ: Այս մասին հայտնում РИА Новости-ն:

«Ստեղծագործական հայացքները երբեմն կարող են չհամընկնել, ինչը հանգեցնում է մեծ թվով հակամարտությունների: Վերջին սերիան այնքան էլ ճիշտ չէր: Եթե պրոդյուսերները լսեին ինձ, շոուն կարող էր ևս հինգ եթերաշրջան հեռարձակվել»,- մեկնաբանել է վիպասանը:

Հեղինակը նշել է նաև, որ ստիպված է եղել նման փոխզիջման գնալ և զոհաբերել մի քանի կերպարների հետ կապված սյուժեները:

Աղբյուրի կարծիքով՝ Մարթինի հայտարարությունը մեծ արձագանք կստանա սերիալի երկրպագուների շրջանում, հատկապես նրանց, ովքեր դժգոհ էին վերջին եթերաշրջանի ավարտից, երբ պրոդյուսերները որոշեցին «սպանել» հեռուստադիտողի սիրելի կերպար Դեյներիս Թարգարիենին:

 

 

Ջորջ Մարթինը հայտարարել է, որ «Գահերի խաղը» կարող էր ևս 5 եթերաշրջան ունենալ