Արևելյան գործընկերության ծրագրում Հայաստանն իսկապես առաջնահերթ երկրներից է. Բեդրիխ Կոպեցկի (տեսանյութ)

15:46 • 12.10.19

«Հարցազրույց դեսպանի հետ» հաղորդումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում Չեխիայի դեսպանատանը:

Դեսպան Բեդրիխ Կոպեցկիի հետ զրույցում անդրադարձ է կատարվել հայ-չեխական հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, կողմերի համար դրա նշանակությանը: Չեխիայի դեսպանը ներկայացրել է նաև դեսպանատան իրականացրած նախագծերը և առաջիկայում սպասվող միջոցառումները:

Անդրադառնալով աշխարհում ճանաչված չեխական ապակյա իրերին՝ դեսպանը նշել է, որ դրանք մինչև այսօր էլ ճանաչված են ու տարածված ամբողջ աշխարհով:

Անդրադառնալով Չեխիայում տուրիզմի դերին՝ դեսպանը նշել է, որ այն շատ կարևոր է երկրի տնտեսության համար: Բեդրիխ Կոպեցկիի խոսքով՝ զբոսաշրջիկներին հատկապես գրավում է Պրահան, բայց ուշագրավ վայրեր կան Չեխիայի ամբողջ տարածքում: Դրանք գեղեցիկ են իրենց ճարտարապետությամբ և պահպանված ավանդույթներով: 

Դեսպան Կոպեցկին անդրադարձել է չեխական գարեջրի պատմությանը, և թե ինչպես են գարեջրին հատուկ ավանդույթները փոփոխվել մինչև այսօր:

Դեսպանը պատմել է Չեխիայի համար կարևոր մարդկանց, Չեխիայում հետզհետե մեծացող հայկական համայնքի և Հայաստանում իր նախընտրած վայրերի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: