Մոտ 100 հազար դոլար տվել են վարչապետի գիրքը հրատարակած ընկերությանը, որ հիմա էլ վարչապետի երկտողը տարածի ՀՀ-ով մեկ․ Միքայել Նահապետյան

21:44 • 12.10.19

48 900 000 դրամ` մոտ հարյուր հազար դոլար, առանց մրցույթի բռնել տվել են վարչապետի գիրքը հրատարակած ընկերությանը, որպեսզի վերջինս հիմա էլ վարչապետի երկտողը տարածի Հայաստանով մեկ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը:

«Մարդիկ լեգիտիմ հարց են տալիս թե ինչպե՞ս են որոշել, որ հենց այդ ընկերությունը պիտի անի դա, ինչո՞վ համոզված լինենք, որ կոռուպցիա չկա` վարչապետի խոսնակն ասում է «Արվել է օրենքի տառին համապատասխան, եթե օրենքի տառին համապատասխան է արվել, այդ դեպքում լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա»։

Դե աչքներս լույս, որ Սերժ Սարգսյանի համար գրած օրենքները հնարավորություն են տալիս ձեր հավանած մարդկանց գործ պաս տաք։

Վախենամ` մի քիչ էլ անցնի, ասեն «կարո՞ղ ա գիտես քեզ պիտի աչյոտ տանք»,-գրել է նա։