Դուխով, տղերք: Ձեզ հետ ենք ու ձեր կողքին. Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել ֆուտբոլի ազգային հավաքականին

22:07 • 12.10.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ֆուտբոլի Հայաստանի հավաքականի այսօրվա խաղի կապակցությամբ։

«Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր պիտի հաղթի Լիխտեյնշտեյնի հետ խաղում:

Դուխով, տղերք: Ձեզ հետ ենք ու ձեր կողքին»:

Հիշեցնենք, որ Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կմեկնարկի ժամը 22:45-ին՝ Վադուց քաղաքի «Ռայնպարկ» մարզադաշտում։