Դատարանը վճռել է, թե ով է ժառանգելու Յուլյա Նաչալովայի սեփականությունը
Մոսկվայի Նիկուլինյան դատարանը որոշել է, թե ով կդառնա վաղամեռիկ երգչուհի Յուլյա Նաչալովայի կարողության ժառանգորդը:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, արտիստուհու ժառանգներն են դարձել նրա ծնողները՝ Վիկտոր և Թաիսիա Նաչալովները, ինչպես նաև երգչուհու դուստրը՝ Վերան:
Այդպիսով, Նաչալովայի հարազատները դարձել են 4 սենյականոց բնակարանի կեսի սեփականատերը, ինչպես նաև ստացել են նրա բոլոր ստեղծագործությունների հեղինակային իրավունքները:
Բացի այդ, նշվում է, որ բնաակարանի մյուս կեսի սեփականատերը հանդիսացող հոկեիստ Ալեքսանդր Ֆրոլովը հետ է կանչել կախկին կնոջ՝ Յուլյա Նաչալովայի դեմ ներկայացրած հայցը, իսկ երգչուհու գործերով զբաղվող ընկերությունն, իր հերթին, հրաժարվել է մարզիկի դեմ ներկայացված պահանջից 26 մլն ռուբլու պարտքը մարելու վերաբերյալ:










