Ամերիկյան «Փորթեր» ականակիրը մտել է Սև ծով
Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող «Փորթեր» ականակիր նավը՝ կառավարվող հրթիռային սպառազինմամբ, մտել է Սև ծով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ռուսական պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից:
Հաղորդվում է, որ սևծովյան նավատորմն անմիջապես սկսել է ուղեկցել ամերիկյան ականակիրը. «Փորթեր» նավի գործողությունները վերահսկում է «Ծովակալ Էսեն» ռազմանավը, ինչպես նաև փոքր հրթիռային նավերը:
Աղբյուրը նշում է, որ սա ամերիկյան ռազմածովային ուժերի արդեն 7-րդ մուտքն է սևծովյան ջրային տարածք 2019-ի ընթացքում: Օգոստոսին ԱՄՆ-ն կրկին Սև ծով էր ուղարկել «Փորթեր» ականակիրը:
Մոնտրյոյի 1936-ին կնքված միջազգային կոնվենցիայի համաձայն՝ ոչ սևծովյան երկրների ռազմանավերը Սև ծովի ջրային տարածքում կարող են գտնվել առավելագույնը 21 օր:










