Քենիացի վազորդը դարձել է առաջին մարդը, որը մարաթոնյան տարածությունը հաղթահարել է 2 ժամից էլ քիչ ժամանակում
Քենիացի վազորդ Էլիուդ Կիպչոգեն դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որը կարողացել է մարաթոնյան տարածությունը հաղթահարել 2 ժամից քիչ ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է The News York Times-ը:
Վիեննայում կայացած 41.8 կմ հեռավորությամբ մրցվազքի ժամանակ 34-ամյա մարզիկը ցուցադրել է 1 ժամ 59 րոպե 40 վայրկյան արդյունք: Ռեկորդը, սակայն, պաշտոնապես չի գրանցվի, քանի որ մրցավազքն անցկացվել է ոչ բաց մարաթոնի շրջանակներում և պաշտոնական բնույթ չի կրել:
Կիպչոգեի համար սա երկրորդ փորձն էր մարաթոնում երկժամանոց շեմը հաղթահարելու համար: 2017-ին նա մասնակցել է մրցավազքի՝ տարածությունն անցնելով 2 ժամ 25 վայրկյանում:
Ժամանակի առումով գրանցված ռեկորդը ևս պատկանում է Կիպչոգեին. 2018-ին Բեռլինում քենիացի մարզիկը մրցավազքի տարածությունը հաղթահարել է 2 ժամ 1րոպե 39 վայրկյանում:










