Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունից զոհերի թիվը հասել է 10-ի (թարմացված)

03:51 • 13.10.19

06.59

«Կիոդո» գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայում հզոր թայֆունից զոհերի թիվը ասել է 10-ի: TBS հեռուստաալիքը հայտնում է 22 անհետ կորածի և մոտ 150 տուժածի մասին:

06.38

Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբէն հեռուստաուղերձում ցավակցել է «Հագիբիս» թայֆունից զոհվածների ընտանիքներին: 

Վերջին տվյալներով՝ հզոր թայֆունից զոհվել է 9, վիրավորվել է 125 մարդ, 15-ն առայժմ անհետ կորած են: 

05.57

Ճապոնական «Կիոդո» գործակալության հաղորդմամբ «Հագիբիս» թայֆունից զոհերի թիվը հասել է 9-ի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 106 մարդ:

03.51

Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի պատճառով Թամագավա գետը դուրս է եկել ափերից և հեղեղել Տոկիոյի և ևս երեք շրջանների փողոցները, Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է NHK-ը:

Նշվում է, որ առավել տուժել է մայրաքաղաքի Սեթագայա թաղամասը, որտեղ ջուրը մոտեցել է տներին: Ճապոնական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ թայֆունից զոհերի թիվը հասել է 5-ի, տուժել է ավելի քան 100 մարդ, ևս 17-ը համարվում է անհետ կորած:

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները, ինչպես նաև օգնություն են ցուցաբերում թայֆունից տուժածներին:

Ճապոնիայում դադարեցվել է երկաթուղային և օդային երթևեկությունը, երկրի մի շարք շրջաններում անջատված է էլեկտրաէներգիան: