Կանադայում ձյան առատ տեղումների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Կանադայի կենտրոնական Մանիտոբա մարզի ղեկավար Բրայան Պալիստերը ուժեղ ձնաբքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել, հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզում ձյան տեղումները սկսվել են հոկտեմբերի 9-ին և շարունակվում են մինչ օրս: Հայտնի է, որ արդեն մոտ 60 սմ ձյուն է տեղացել:
Ձյան տեղումներից վնասվել են ավելի քան 53 հազար բնակելի շենքերի, պետական հաստատությունների և խանութների էլեկտրագծերը:
Նշվում է, որ ձնաբքի պատճառով տուժել է մեկ կանադացի, որի վրա ծառի ճյուղ է ընկել: Նա հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է ծանր:










