Բրիտանիայում հսկայական կաշալոտ է ափ նետվել 

19:39 • 13.10.19

Մեծ Բրիտանիայի լողափերից մեկում 13 մետր երկարությամբ կաշալոտ է ափ նետվել, որից հետո ծովային կաթնասունը սատկել է: Այս մասին հայտնում է Корреспондент-ը:

Դայվերների՝ ծովային արարածների փրկության բրիտանական կազմակերպության անդամները հայտարարել են, որ Նորթումբերլենդ կոմսության տարածքում ափ նետված երիտասարդ կենդանու վիճակը «հուսադրող չի եղել», եթե նույնիսկ նրան ծանծաղուտից հետ ուղարկեին ծով:

«Միջամտությունն այդ պարագայում կարող էր հանգեցնել կենդանու էլ ավելի երկարատև ու դաժան մահվան»,- մեկնաբանել են մասնագետները:  

Հայտնի է, որ կաշալոտները սնվում են խոշոր կաղամարներով, որոնք սովորաբար չեն հանդիպում Հյուսիսային ծովում: Այդ պատճառով էլ այդ ծովում հայտնվելով այս ցեղատեսակի կետակերպները վատ են սնվում, հիվանդանում են և գոյատևելու քիչ հնարավորություն ունեն:

Մասնագետները խորհուրդ են տվել մարդկանց ձեռք չտալ սատկած կենդանուն՝ վարակվելու վտանգի պատճառով: