Նիդեռլանդներում Թուրքիա զենքի մատակարարումը դադարեցնելու գործընթաց է սկսվել
Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով կառավարությանն հանձնարարել է դադարեցնել Թուրքիա սպառազինությունների, զենքի և պահեստամասերի մատակարարումները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Nederlandse Omroep Stichting (nos.nl) պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ Նիդեռլանդները տարեկան մի քանի տասնյակ միլիոն եվրոյի այդ տիպի ապրանքատեսակներ էր արտահանում Թուրքիա։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:










