Վայոց Ձորի մարզում Սիրիայի Հանրապետության քաղաքացին Toyota-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, մեքենան գլորվելով հայտնվել է դաշտում. Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում, Սիրիայի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Մանվել Ֆիլիփը, իր վարած Toyota մակնիշի 10 FM 910 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168.5 կմ հատվածում, կտրուկ շրջադարձի մասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մի պտույտ գլորվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Քանի որ վթարի հետևանքով տուժածներ չեն եղել, վարորդը հրաժարվել բժշկական օգնությունից, նա ճանապարհային ոստիկանությանը հայտնել է, որ ոչ մի բողոք չունի:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:









