Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը
Թուրքական բանակը գրավել է Սիրիայի Ռաքքա շրջանի հյուսիս-արևելքում գտնվող Սուլուք սահմանամերձ բնակավայրը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Շաբաթ օրը Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ թուրքական բանակն ու Սիրիայում ընդդիմադիր «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը իրենց հսկողության տակ են վերցրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ռաս Էլ Այն քաղաքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:










