ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում կառուցվող հյուրանոցի շենքը մասնակի փլուզվել է. կա 1 զոհ և վիրավորներ

02:22 • 13.10.19

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում կառուցվող հյուրանոցի մասնաշենքի մի հատվածի փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 18-ը վիրավորվել են, հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ առավոտյան 09.00-ին Նոր Օռլեանի հրդեհային վարչությունը տեղեկություն է ստացել կառուցվող հյուրանոցի մասնակի փլուզման մասին: Փլուզումը տեղի է ունեցել շենքի վեցերորդ և ութերորդ հարկերի միջև:

Փրկարարները նշել են, որ «ենթակառույցների անկայունության» պատճառով շինությունում դեռ փլուզման վտանգ կա:

Ըստ փրկարարների՝ երեք մարդ անհետ կորած է համարվում, որոնց որոնում են: Փրկարարները նաև իրականացնում են հյուրանոցին կից տների բնակիչների տարհանում: