Կալիֆոռնիայում կարգելվի մորթու վաճառքն ու կենդանիների շահագործումը կրկեսում

05:01 • 13.10.19

Կալիֆոռնիայի իշխանությունը կենդանիների պաշտպանությանն ուղղված միջոցառումների շրջանակում նախատեսում են արգելել մորթուց ապրանքների արտադրությունն ու վաճառքը, ինչպես նաև կենդանիների շահագործումը կրկեսում: Համապատասխան հրամանները ստորագրել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմը, հաղորդում է Известия-ն՝ հղում անելով նահանգի վարչակազմի կայքին:

«Կալիֆոռնիան առաջատար է կենդանիների պաշտպանության հարցերում, և նահանգի այդ դիրքը ենթադրում է մորթու վաճառքի արգելք», - նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասված է նաև, որ կենդանիները «չպետք է ելույթ ունենան գերանե ճոճաձողերի վրա կամ ցատկեն կրակի միջով»:

Այդպիսով, Կալիֆոռնիան կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որն արգելելու է մորթուց ապրանքների արտադրությունն ու վաճառքը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականից: