Մեր երկու երկրների միջև ամենանշանակալի չափումը տնտեսությունն է. այստեղ մենք լավ առաջընթաց ունենք․ Գեորգի Գախարիա

17:24 • 15.10.19

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առանձնազրույցից և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:

Իր ելույթում Գախարիան իր ուրախությունն է հայտնել առ այն, որ իր առաջին այցը Հայաստան նոր կարգավիճակով է իրականացվում և նշել, որ հանդիպմանն անդրադարձել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին։

«Իհարկե, մեր երկու երկրների միջև ամենանշանակալի չափումը տնտեսությունն է․ այստեղ մենք լավ առաջընթաց ունենք: Խոսել ենք տրանսպորտի մասին, էներգակիրների հարցում համագործակցության հարցեր ենք քննարկել, մշակութային բնագավառում ևս համագործակցելու շարունակական ուղի ենք նախանշել»,-ասել է Գախարիան:

Վրաստանի վարչապետի խոսքով՝ Փաշինյանի հետ հանդիպմանն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերին և նշել է, որ Հայաստանն աջակցում է Վրաստանին տարածքային ամբողջականության հարցում։