«Վերջին հանդիպումների արդյունքներով ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել». Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բակո Սահակյանին
Վերջին շրջանում մի շարք հանդիպումներ, քննարկումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքներով և տպավորություններով ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15–ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և կարևոր եմ համարում մեր պարբերական հանդիպումները և շփումները, իհարկե, հանրությունն այդ հանդիպումներից ոչ բոլորի մասին է տեղեկանում։ Մենք գործնականում անընդհատ կապի մեջ ենք և տարբեր հարցերով քննարկումներ ենք ունենում։ Այսօրվա քննարկումը, կարծում եմ, կարևոր է վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք հանդիպումների, քննարկումների արդյունքները և տպավորությունները ձեզ հետ կիսելու առումով»,– ասաց Նիկոլ Փաշինյանը:
Բակո Սահակյանն էլ իր խոսքում նշեց, որ նման հանդիպումները շատ օգտակար են կատարված աշխատանքն ամփոփելու և ապագա անելիքները նախանշելու համար:
«Ես նույնպես ուրախ եմ հանդիպման համար: Տեղի են ունեցել մի շարք նշանակալի իրադարձություններ և այդ ամենի մասին ես Ձեզ տեղեկություններ կհաղորդեմ։ Այս կարգի հանդիպումների ժամանակ մենք ի մի ենք բերում նախորդ ժամանակաշրջանի աշխատանքները և նախանշում մեր հաջորդ առաջադրանքները»,– հայտարարեց Բակո Սահակյանը։










