Հովհաննես Հարությունյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից

17:34 • 15.10.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Հարությունյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հովհաննես Հարությունյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ: