Լուկաշենկոն կոչ է արել երկրում խորհրդարանական ընտրություններն «ինչպես տոն» անցկացնել

18:07 • 15.10.19

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնյաներին կոչ է արել հիշել, որ Բելառուսում բոլոր ընտրությունները միշտ տոնի նման են անցկացվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Նա հանձնարարել է արժանի կերպով կազմակերպել խորհրդարանական ընտրությունները:

Ինչպես այսօր տեղեկացրել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը, այս հայտարարությունը հնչել է նախագահի կողմից կադրային հարցերը վերանայելու ընթացքում:

«Դուք հիմա զբաղվում եք ընտրություններով: Ի՞նչ բացթողումներ կան, էլ ի՞նչ է պետք անել, որ ընտրություններն արժանի կերպով անցնեն»,- հարցրել է Լուկաշենկոն Մինսկի Մոսկովյան թաղամասի վարչակազմի նորանշանակ ղեկավար Տատյանա Կոլյադկոյին:

Կոլյադկոն նշել է, որ քաղաքային իշխանությունները պատրաստվում են ընտրություններին, նախատեսվում է ընտրատեղամասերում տոնական տրամադրություն ստեղծել:

Բելառուսի խորհրդարանի ստորին (ներկայացուցիչների) պալատի ընտրությունները նշանակված են նոյեմբերի 17-ին: