Նուրսուլթան Նազարբաևը Բաքվում պարգևատրվել է Թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանով
Բաքվում Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստին Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պարգևատրվել է Թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանով: Այս մասին տեղեկացնում է eadaily.com-ը:
Խորհրդի նիստից մեկ օր առաջ Նազարբաևը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է թյուրքալեզու պետությունների համագործակցության խորացման հարցը:
Հիշեցնենք, որ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 15-ին՝ Բաքվում:










