Սիրիական Մանբիջում թուրք զինվորական է զոհվել, կան վիրավորներ

17:10 • 15.10.19

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սիրիական Մանբիջ քաղաքում սիրիական կողմի ականանետային և հրետանային կրակի հետևանքով թուրքական կողմն ունի 1 զոհ և 8 վիրավոր: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:

Նախարարությունը ցավակցություն է հայտնել զոհված լեյտենանտ Չելեբի Բոզբըյըքի ընտանիքին:

Հաղորդվում է նաև, որ թուրքական կողմը հայտնաբերել է, թե որ կողմից է բացվել կրակը և «չեզոքացրել է առնվազն 15 ահաբեկչի»:  

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: