Լոռիում հրդեհից տուժած հրշեջ-փրկարարի վիճակը ծայրահեղ ծանր է, ունի մարմնի մակերեսի 40% այրվածք
Լոռու մարզում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում այրվածքներ ստացած հրշեջ-փրկարար 28-ամյա Էդգար Գրիգորյանը գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում, վիճակը ծայրահեղ ծանր է:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:
«Տուժած փրկարարն ունի մարմնի մակերեսի` 40%, վերին շնչուղիների`10% այրվածքներ»,-ասաց Զարգարյանը` տեղեկացնելով նաև, որ հիվանդանոցում նրան է այցելել ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը:
ԱԻՆ մամուլի խոսնակը հայտնեց նաև, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այժմ Վանաձորում է, այցելել է հրդեհից մահացած հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանի ընտանիքին:
Հիշեցնենք` Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում, բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ երկու հրշեջ-փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից 22-ամյա Սամվել Դևելյանը մահացել է, իսկ Էդգար Գրիգորյանը Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան:









