Թրամփը ծաղրել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարից հրաժարված դեմոկրատին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարից հրաժարված Օհայո նահանգից դեմոկրատ կոնգրեսական Թիմ Ռայանին:
«Եվ այսպես, Օհայոյից կոնգրեսական Թիմ Ռայանը վերջապես դուրս մնաց նախագահի պաշտոնի համար մրցապայքարից՝ հարցումներում ոչ մի ձայն չստանալով և նույնիսկ բանավեճի փուլ չմտնելով։ Տեսնում եք, Թիմ, երբ գաղափար չունեք՝ ինչ եք անում, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Միայնակ դատարկ խոսքերը չեն կարող օգնել ամերիկայի աշխատավոր ժողովրդին»,- Twitter-ում գրել է Թրամփը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թիմ Ռայանը մտադիր է հրաժարվել նախընտրական մրցապայքարից։ Դեմոկրատի խոսքով՝ չնայած ընտրություններին մասնակցությունից հրաժարվելուն, ինքը «հպարտանում է իր ընտրարշավով»։
ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:









