Իռլանդիայում 5-րդ կասկածյալն է ձերբակալվել 39 դիով հայտնաբերված բեռնատարի գործով

23:36 • 26.10.19

Իռլանդական ոստիկանությունը 5-րդ կասկածյալին է ձերբակալել 39 մարդու սպանության գործով, որոնց մարմինները հայտնաբերվել էին բեռնատարում` անգլիական Էսեքսում:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով անգլիական աղբյուրին, Իռլանդիայի իրավապահները մոտ 20 տարեկան երիտասարդի են ձերբակալել Դուբլինի նավահանգստում: Նա լաստանավով ժամանել էր Ֆրանսիայից:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ անգլիական Էսսեքս կոմսության Գրեյս քաղաքի արդյունաբերական պարկի տարածքում գտնվող բեռնատարում 39 մահացած մարդ է հայտնաբերվել: Վարորդին ձերբակալել էին դեպքի վայրում: Իրավապահները ենթադրում են, որ մահացածները ներգաղթյալներ են եղել: