«Կոճակով ավելի լավ էր». Թրամփը քննադատել է iPhone-ի նոր մոդելների դիզայնը

13:11 • 26.10.19

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է iPhone սմարթֆոնի նոր մոդելների դիզայնը: Twitter-ում իր գրառումը Թրամփն ուղղել է Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկին:

ԱՄՆ ղեկավարը հայտարարել է, որ Home կոճակով iPhone-ի հին մոդելներն ավելի հարմար էին:

«Թիմին. iPhone-ի կոճակն ավելի լավն էր, քան «սուայփը» (էկրանին մատը սահեցնելով՝ տեքստ հավաքելը և այլ գործողություններ-Tert.am)»,- գրել է Թրամփը:

Անցյալ տարվա մայիսին հայտնի էր դարձել, որ Սպիտակ տան ղեկավարը մի iPhone-ն օգտագործում է զանգահարելու, իսկ մյուսը՝ լուրեր կարդալու և Twitter-ում հրապարակումներ անելու համար: