Երևանում բախվել են BMW-ն և Hyundai Elantra-ն. վերջինն էլ բախվել է կայանված Hօnda-ին. կան վիրավորներ. Shamshyan.com

00:18 • 26.10.19

Հոկտտեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում Ազատամարտիկների փողոցում բախվել են BMW մակնիշի 36 CԼ 737 համարանիշի և Hyundai Elantra մակնիշի 35 ZT 112 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Բախման հետևանքով Hyundai-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hօnda մակնիշի տրանզիտ համարանիշով ավտոմեքենային։

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։