Բարսելոնայում բողոքի ցույց է ընթանում՝ դատապարտված գործիչներին ազատ արձակելու պահանջով

23:17 • 26.10.19

Բարսելոնայում անցկացվող բողոքի ակցիային շուրջ 350 000 մարդ է մասնակցում, որոնք բողոքում են 12 կատալոնացի քաղաքական գործիչների նկատմամբ ընդունված դատավճռի դեմ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ցույցերի անցկացման նախաձեռնողներն են «Կատալոնյան ազգային ասամբլեա» և Omnium Cultural հասարակական կազմակերպությունները, որոնց առաջնորդները ևս դատապարտվել են 9 տարվա ազատազրկման՝ ապստամբության մեղադրանքով: Ակցիային աջակցում են տարբեր կազմակերպությունների, միությունների և արհմիությունների անդամներ:

Ցուցարարների հիմնական պահանջներն են դատապարտված գործիչների ազատ արձակումը: Հիշեցնենք, որ Իսպանիայի Գերագույն դատարանն օրեր առաջ որոշում էր կայացրել 9-12 տարով ազատազրկել 2017-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի կազմակերպիչ կատալոնացի ղեկավարներին: