«Ռամզան Կադիրովի շրջապատում չեն կարող լինել դավաճաններ». Չեչնիայում բացատրել են Կադիրովի զարմիկի կողմից մարդկանց տանջելու վերաբերյալ տեսանյութի տարածումը (տեսանյութ)
Չեչնիայում մեկնաբանել են հրապարակված տեսանյութը, որում հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովի զարմիկ, Գրոզնիի նախկին քաղաքապետ Իսլամ Կադիրովը տանջում է մարդկանց: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Նշվում է, որ տեսանյութի հրապարակումը համաձայնեցվել է Չեչնիայի նախագահի հետ: Դա արվել է, որպեսզի «ժողովրդին ցույց տան, որ Ռամզան Կադիրովի շրջապատում չեն կարող լինել դավաճաններ, և եթե Կադիրովի մերձավորներից ինչ-որ մեկին պատժում են, դա անում են մարդկանց կարիքների նկատմամբ անտարբեր վերաբերմունքի համար»: Այս մասին նշել է Կադիրովի մամուլի խոսնակ Ալվի Քարիմովը:
Հիշեցնենք, որ «Գրոզնիյ» հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երևում էր, որ Իսլամ Կադիրովն էլեկտրաշոկեր է օգտագործում կնոջ նկատմամբ, սպառնում է հաշիվներ մաքրելով և կեղծ մեղադրանքներով: Այդ ձևով, ինչպես փոխանցում է հեռուստաալիքը, Կադիրովը «ցանկանում էր հասնել խարդախության համար կասկածվողների խոստովանությանը»: Բացի դրանից, հարկեր վճարելուց խուսափողների դեմ արշավի ժամանակ Կադիրովի թիկնապահները կոտրել են մի տղամարդու ձեռքերը, որը համարձակվել էր պատասխանել քաղաքապետի կոպտությանը:
Ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում Գրոզնիի նախկին քաղաքապետ Իսլամ Կադիրովի նկատմամբ:
32-ամյա Կադիրովը Գրոզնիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2012-2015 թվականներին, որից հետո նշանակվել է հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար:
Տեսանյութը խորհուրդ չի տրվում դիտել անչափահասներին.









