Թաիլանդում կինը «վերակենդանացել» է դիակիզումից րոպեներ առաջ (լուսանկարներ)

11:35 • 26.10.19

Թաիլանդում կինը կյանքի նշաններ է սկսել ցույց տալ դիակիզումից րոպեներ առաջ, գրում է The Sun-ը: 

70-ամյա Ֆինիջ Սոպաջորնին, որը վահանաձև գեղձի ուռուցք ուներ, մահացած էին ճանաչել հոկտեմբերի 20-ին, ինչից հետո կնոջ ընտանիքը սկսել էր պատրաստվել նրա հուղարկավորության արարողությանը: Երեք օր շարունակ կինը դագաղի մեջ պառկած է եղել բուդդիստական տաճարում:

Դիակիզումից առաջ նրա ամուսինն ավանդական ծիսակարգ է անցկացրել, որը պետք է «մաքրեր» նրա մարմինը: Սակայն տղամարդը նկատել է, որ կնոջ մարմինը սառած չէ, բացի այդ, նա նկատել է, որ իր կինը շատ աննկատ շնչում է, իսկ կոպերը դողում են: 

Կնոջը տեղափոխել են հիվանդանոց:

«Կինս ծանր վիճակում է, չեմ կարծում, որ նրան կհաջողվի հաղթահարել այս իրավիճակը, սակայն նա ողջ է, նրա մեռնելու ժամանակը դեռ չի եկել: Եթե նրան ողջ դիակիզեին, դա սարսափելի կլիներ»,- ասել է կնոջ ամուսինը:  

 

 The grandmother was covered with hot water bottles after the body was taken back to the family home

 Thawin Sopajorn, 73, said he thought he was hallucinating when she reportedly came back to life

 This is where the grandmother was due to be cremated