Ֆրանսիայի խորհրդարանը մարիխուանայի օրինականացման մասին օրենք է ընդունել

01:47 • 26.10.19

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է օրենք, որով թույլատրվում  է մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով: Այդ մասին Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնում է France 24-ը:

Ըստ աղբյուրի՝ փաստաթուղթը դեռ պետք է հաստատի Սենատը և ստորագրի երկրի նախագահը:

Նախատեսվում է, որ բժշկական մարիխուանայի օգտագործում Ֆրանսիայում կսկսվի 2020 թվականի առաջին կեսին: Այն օգտագործելու իրավունք կստանա մոտ 3 հազար հիվանդ, որոնք ունեն անբուժելի հիվանդություն, էպիլեպսիա, սպազմատիկ ցավեր, սկլերոզ և այլն:

Օրենքի համաձայն՝ Ֆրանսիայում հիվանդին մարիխուանա կարող են նշանակել մի քանի հիվանդանոցների բժիշկներ միայն: Նախ, հիվանդները մարիխուանան պետք է ձեռք բերեն հիվանդանոցի դեղատնից, ապա միայն համայնքների դեղատներից: Դեղը կարելի է ձեռք բերել բույսի չոր տերևների, կոների, բուսական թեյերի և յուղերի տեսքով: