62-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած. նա հոկտեմբերի 23-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել

13:50 • 26.10.19

Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից, որպես անհետ կորած որոնվում է 1957 թվականին ծնված Մելիք Մելիքյանը։ Նա հոկտեմբերի 23-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։