Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում ջրագծի փոսում աշխատանքներ կատարելիս հողաշերտը լցվել է մարդկանց վրա. կա մեկ զոհ, մեկ վիրավոր. Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 11-րդ փողոցում փոսի մեջ՝ հողաշերտի տակ, քաղաքացի է մնացել, իսկ մեկ հոգու էլ գյուղացիները իրենց ուժերով նշված վայրից դուրս են բերել և տեղափոխել «Մարտունի» բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցվել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Զոլաքար գյուղի բնակիչ, 62-ամյա Հ. Հ.-ն է, իսկ վիրավորը նույն գյուղի բնակիչ, 69-ամյա Վ. Մ.-ն է:
Փաստի առթիվ ավագ քննիչ Ս. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածն ու վիրավորը նշված հատվածում հին ջրագծերի վայրում աշխատանքներ կատարելիս են եղել, և քարերն ու հողաշերտը լցվել է նրանց վրա:
Գյուղացիները կարողացել են մեկին փրկել, իսկ մյուսը մահացել է:









