Ճապոնիան մտադիր է վերականգնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ընդգրկված Սուրիի այրված ամրոցը (լուսանկարներ)

10:31 • 31.10.19

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է վերականգնել Օկինավա պրեֆեկտուրայում գտնվող Սուրիի ամրոցը, որի շատ շինություններ նախօրեին հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել էին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, գրում է ria.ru-ն:

«Այս եղելությունը մինչև մեր սրտի խորքը ցավ է պատճառում մեզ: Կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի դրա վերականգնման համար»,- ընդգծել է նա:

Խոշոր հրդեհը բռնկվել է լույս հինգշաբթի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սուրիի ամրոցում՝ ամբողջությամբ ոչնչացնելով յոթ շինություն, ներառյալ՝ համալիրի գլխավոր շենքը: Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 02:40-ին:

Հրշեջ ծառայությունների աշխատակիցների կարծիքով՝ հրդեհը, ամենայն հավանականությամբ, սկսվել է ամրոցի գլխավոր շենքում:

Ճապոնիայի Օկինավա հարավային պրեֆեկտուրայում գտնվող Սուրիի ամրոցը Ռյուկյու պետության գոյության ժամանակ եղել է միապետների նստավայրը։ Ամրոցի կառուցման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Համալիրի ընդհանուր մակերեսը 46,17 հազար քառակուսի մետր է։

Ամրոցն ավերվել է ԱՄՆ-ի ավիացիայի կողմից 1945 թվականին, սակայն վերականգնվել և վերաբացվել է 1992 թվականին: 2000 թվականին Սուրիի ամրոցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

 

Image result for Япония намерена восстановить сгоревший замок Сюри из списка наследия ЮНЕСКО

Smoke and flames rise from burning Shuri Castle in Naha, Okinawa, southern Japan

Image result for Blaze destroys Japanese World Heritage site Shuri Castle in Okinawa

This aerial picture shows Shuri Castle after a fire ripped through the historic site in Naha, Japan'