Պակիստանում գնացքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, 30-ը՝ տուժել (լուսանկարներ)

09:44 • 31.10.19

Պակիստանում գնացքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 25 մարդ է զոհվել, 30-ը՝ տուժել, հաղորդում է Geo TV հեռուստաալիքը՝ Pakistan Railways ընկերության պաշտոնական ներկայացուցչին հղումով:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հրդեհի պատճառ է դարձել գազի բալոնի պայթյունը, որն օգտագործվել է սննդի պատրաստման համար: Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է գնացքի երեք վագոններում:

«Պայթել են երկու գազի բալոնները: Շատերը մահացել են գնացքից դուրս ցատկելու հետևանքով»,- հայտնել է նա:

Նշվում է, որ գնացքը Կարաչի քաղաքից ուղևորվում էր Ռավալպինդի քաղաք:

 

Image result for 25 killed, several injured as Tezgam catches fire

Image result for 25 killed, several injured as Tezgam catches fire

Image result for 25 killed, several injured as Tezgam catches fire

Image result for 25 killed, several injured as Tezgam catches fire