Ֆիլիպիններում գրանցվել է այս ամսվա ընթացքում 3-րդ հզոր երկրաշարժը

09:41 • 31.10.19

Ֆիլիպինների Մինդանաո կղզում hոկտեմբերի 31-ին 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է The Washington Post-ը:

Երկրաշարժի էպիկենտրոնն այս անգամ գտնվել է Դավաո քաղաքից 35 կմ դեպի արևմուտք՝ մոտ 20 կմ խորության վրա:

Դավաոն բնակչության թվով երրորդ քաղաքն է Ֆիլիպիններում՝ ավելի քան 1,6 մլն բնակչությամբ:

Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Ֆիլիպինների Մինդանաո կղզում տեղի էր ունեցել մեկ այլ հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել էր առնվազն 5 մարդ, տուժել էր ավելի քան 70-ը:

Երեքշաբթի Ֆիլիպիններում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 2 մարդ էր մահացել, տուժածների թիվը գերազանցել էր 40-ը: