Ճապոնիայի արդարադատության նախարարը հրաժարական է ներկայացրել կնոջ շուրջ ստեղծված սկանդալի պատճառով
Ճապոնիայի արդարադատության նախարար Կացույուկի Կավային իր պատգամավոր կնոջ շուրջ ստեղծված սկանդալի պատճառով հրաժարական է ներկայացրել, գրում է РИА Новости-ն:
Այս շաբաթ ճապոնական «Սուկան բունսյուն» պարբերականը տեղեկություն է տարածել, որ Անրի Կավային՝ նախարարի կինը, ենթադրաբար նախընտրական շտաբի աշխատակիցներին օրենսդրությամբ սահմանված չափը կրկնակի գերազանցող գումարի չափով աշխատավարձ է վճարել: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Անրի Կավային Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր է դարձել ընթացիկ տարվա հուլիս ամսին:
Կավային սեպտեմբերին ձևավորված նախարարների կաբինետի արդեն երկրորդ անդամն է, որ սկանդալի պատճառով հրաժարական է ներկայացնում:
Նախորդ շաբաթ հրաժարական է ներկայացրել Իսյու Սուգավարան, որը զբաղեցնում էր էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարի պաշտոնը:
Ըստ ճապոնական ԶԼՄ-ների տվյալների՝ 2007 թվականին նրա նախընտրական շտաբն ընտրողներին նվերներ է բաժանել: Նաև հայտնի է դարձել, որ Սուգավարայի քարտուղարը ընտրողներից մեկի հուղակավորության ժամանակ նվիրատվություն է արել:









