Գործնականում այս որոշումը երկար տարիներ հասունացել էր. վարչապետը՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունմանը:
«Ես կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն է այս բանաձևի ընդունումը: Այն նոր թափ կհաղորդի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին»,-ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ Սփյուռքում և հատկապես ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպությունները տասնյակ տարիներ հետևողականորեն աշխատել են ճանաչման հասնելու համար: «Գործնականում այս որոշումը երկար տարիներ հասունացել էր, և գրեթե բոլոր նահանգները նահանգային մակարդակով ճանաչել էին, և սա դարձավ այդ գործընթացի գագաթնակետը և կուլմինացիան»,-ասաց նա և շնորհակալություն հայտնեց Ներկայացուցչական պալատի հայկական խմբի անդամներին, բոլոր կողմ քվեարկողներին:









