50000 դոլար եմ ծախսել, հիմա ԿԳՄՍ-ն նոր մասնագիտացմամբ ֆակուլտետ բացելու լիցենզիա չի տալիս. «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր (տեսանյութ)

16:48 • 31.10.19

Համաձայն «ՀՀ կրթության մասին», «Լիցենզավորման մասին» և մի շարք այլ  օրենքների՝ երեք անգամ դիմել եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն լիցենզիա ստանալու համար, սակայն մերժվել եմ։ Գնել եմ նոր կահավորանք, ժամանակակից սարքավորումներ և գործիքներ՝ ծախսելով մոտ 50 000 ԱՄՆ դոլար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանը:

Նա նշեց, որ ստացել է մերժում՝ վերացական պատասխանով՝ «մանկավարժական կազմի, ուսումնական պլանի, զբաղեցրած տարածքների և հայտի սահմանված կարգի պահանջներին չհամապատասխանելու հիմքերով»:

«Սա այն դեպքում, երբ ամեն ինչ լիովին համապատասխանում է կարգի պահանջներին։ Եթե բուհ-երի մի մասին այդ մասնագիտությամբ լիցենզիա տալ կարելի է (ըստ ռեկտորի կապերի), մյուսին՝ ոչ, ընդունեք համապատասխան օրենք, որպեսզի մեզ մեր վիճակը պարզ դառնա»,- ասաց Մադոյանը։

Հարցին, թե ինչու են արգելում նոր մասնագիտացմամբ ֆակուլտետ բացել, Մադոյանն ասաց.

«Սրանք իներցիալ հոսանքներ են, երբ ինչ-որ մեկը պաշտոն է զբաղեցնում, իրեն թվում է, թե մյուսներն իրենից անխելք են: Եթե ինքն ինչ-որ բան է ասում, ապա ամենախելացին է»:

Ռեկտորը նաև նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղից պատասխանել են, որ կքննարկեն և կպատասխանեն: Մադոյանը դիմել է նաև դատարան, որպեսզի հարցը վերջնականապես լուծում ստանա:

Մանրամասները՝ տեսանյութում: