«Twitter-ում քաղաքական գովազդի արգելքը հիմար որոշում է». Թրամփի նախընտրական շտաբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը կտրուկ է արձագանքել ամերիկյան Twitter սոցիալական կայքի ղեկավարության որոշմանը՝ ցանկացած քաղաքական գովազդի համար արգելք սահմանելու մասին: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Թրամփի շտաբում նշել են, որ սոցիալական կայքը հարյուր միլիոնավոր դոլարի պոտենցիալ շահույթից է հրաժարվում:
«Շատ հիմար որոշում բաժնետերերի նկատմամբ: Արդյո՞ք Twitter-ը կհրաժարվի տեղադրել կողմնակալ ԶԼՄ-ների գովազդները, որոնք ուղղված են լինելու հանրապետականների դեմ»,- ասված է շտաբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից ուժի մեջ է մտնում Twitter սոցիալական կայքում քաղաքական գովազդի արգելքը: Արգելքի պատճառը նպատակաուղղված գովազդի միջոցով մարդկանց քաղաքական նախընտրությունները չվիրավորելն է:









