Պուգաչովան և Գալկինը Կիրկորովի համերգի ժամանակ պայթյուն ծրագրելու համար հանդես չեն գա որպես վկա

06:28 • 05.11.19

ՌԴ քննչական կոմիտեն հրաժարվել է 2017թ.-ի մայիսին Ռուսաստանի Դաշնության Մախաչկալա քաղաքում երգիչ Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ պայթյուն ծրագրելու համար որպես վկա հրավիրել շոումեն և հաղորդավար Մաքսիմ Գալկինին և նրա կնոջը` Ալլա Պուգաչովային: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը:

Պայթյունի կազմակերպման համար կասկածվող 4 դաղստանցիներից մեկը` Խիդերնեբի Կազուևը, խնդրել է հարցաքննության կանչել Գալկինին և Ալլա Պուգաչովային, սակայն քննչական կոմիտեն հրաժարվել է դա անել: Կազուևի փաստաբաններին չի հաջողվել գործին որպես վկա ներգրավել նաև Կիրկորովին:

Նշվում է, որ հերթական լսումների ժամանակ նրանք դատարանից կպահանջեն կրկին հրավիրել վերոնշյալ անձանց: Կազուևն ավելի վաղ նաև հայտարարել էր, որ Կիրկորովին սպանելու առաջադրանքն ստացել էր Գալկինից:

Նշվում է նաև, որ կասկածյալները կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ և դրա կազմում ծրագրել էին Կիրկորովի՝ Դաղստանի մայրաքաղաքում կայանալիք համերգի ժամանակ պայթյուն իրականացնել: Ավելի ուշ գրոհայինները հրաժարվել էին իրենց մտադրություններից՝ դա բացատրելով նրանով, որ գործողությունների արդյունքում կարող էին շատ մարդիկ տուժել:

Պուգաչովան և Գալկինը Կիրկորովի համերգի ժամանակ պայթյուն ծրագրելու համար հանդես չեն գա որպես վկա