Հնդկաստանը բալիստիկ հրթիռ է փորձարկել, որն ունակ է միջուկային լիցք կրել
Հնդկաստանում բարեհաջող փորձարկման են ենթարկվել Agni II միջին հեռահարության բալիստիկ հռթիռները: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ռազմավարական ուժերի հրամանատարությանը:
«Հրթիռը, որն ունակ է միջուկային մարտական լիցք կրել, արձակվել է երկու հազար կիլոմետր հեռավորությամբ Օրիսսա արևելյան նահանգի Աբդուլ Քալամ կղզու հրաձգարանից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ռազմավարական ուժերի հրամանատարությունից հավելել են, որ Agni II հրթիռն ուսումնական թիրախ է խոցել: Ներկա պահին Հնդկաստանի սպառազինության կազմում ընդգրկված են Agni-1 - Agni-4 բալիստիկ հրթիռները՝ գործունեության 700-3500 կմ հեռահարությամբ և ունակ մարտագլխիկներ կրելու:
Հնդկաստանը նաև Agni-5 հրթիռի փորձարկումներ է իրականացնում՝ 5-5.5 հազար կմ հեռահարությամբ:









