Վարչապետն այցելել է Զովունի գյուղ, ծանոթացել խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին. տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ՝ ծանոթանալու Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի ֆեյսբուքյան էջը։
Նիկոլ Փաշինյանը նաև ծանոթացել է ջրամատակարարման գործընթացին, շրջել տարածքում, զրուցել Զովունիի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները։ Գյուղացիներից մեկը բողոքել է, որ գյուղում անասնագողության մի քանի դեպք է եղել, սակայն դեռ չեն բացահայտվել, ապա խնդրել է հանձնարարել, որ բացահայտեն դրանք։ Վարչապետը խոստացել է, որ այդ դեպքերը արագ կբացահայտվեն։
Վարչապետի այցի մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութում։









