Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոր Հաճնում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին (տեսանյութ)

15:07 • 17.11.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։

«Հասանք Նոր Հաճն. սուբվենցիոն ծրագրի շրջանակում այստեղ հիմնանորոգվում է մարզադպրոցը»,– ասվում է վարչապետի ֆեյսբուքյան էջում։ 

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Եղվարդի Զորավան համայնք, որտեղ ծանոթացել է համայնքի մանկապարտեզ-արվեստի դպրոցի հիմնանորոգման ծրագրի, Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգման, Եղվարդից Աշտարակ տանող ճանապարհի կամրջի հիմնանորոգման, ինչպես նաև Զովունի համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման ծրագրի ընթացքին։

Նշված բոլոր սուբվենցիոն ծրագրեր են։