Հայտնաբերվել է Երևանում Mercedes-ը փախցրած ու վթարի ենթարկած տղամարդը. Shamshyan.com

12:06 • 17.11.19

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են նոյեմբերի 15-ին Երևանում Mercedes Տ 63 մակնիշի 01 RG 002 համարանիշի ավտոմեքենան փախցրած տղամարդու ինքնությունը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Շենգավիթի ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ Շենգավիթի ոստիկանություն է ներկայացել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակիչ՝ 30-ամյա Հարություն Հովսեփյանը, ով փաստերի ճնշման տակ Շենգավիթի ոստիկանությունում խոստովանել է կատարվածը։

Շենգավիթի ոստիկանները պարզել են նաև, որ Հ. Հովսեփյանի հետ այդ պահին եղել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 26-ամյա Մարինե Օսիպովան։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մ. Օսիպովային հայտնաբերելու ուղղությամբ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։