Սուբվենցիոն ծրագրերը պիտի դառնան տարածքային զարգացման հիմնական գործիքը. Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Հաճնում (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։
Եկեղեցում մոմ վառելուց հետո, վարչապետն առաջարկեց ամփոփել այցը՝ նշելով, Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկում էին, որ սուբվենցիոն ծրագրերը տարածքային զարգացման քաղաքականության հիմնական գործիքը պիտի դառնան:
«Պայմանավորվենք, որ գնալով սուբվենցիաները պիտի դառնան մեր հիմնական գործիքը, սա կարևոր է նրանով նաև, որ համայնքները շահագրգռություն են ունենում իրենց հարկային եկամուտները ավելացնելու»,- ասաց ՀՀ վարչապետը:
Նշենք, որ վարչապետն այսօր այցելել է Կոտայքի մարզի մի շարք համանյքներ, որտեղ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։









