Թրամփը բուժզննում է անցնում այժմ նախընտրական ժամանակահատվածում ժամանակ «չվատնելու» համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բուժզննում է անցնում, որպեսզի 2020 թվականին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների տարում, դրա վրա ժամանակ «չվատնի», գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակի հայտարարությանը։
«2020 թվականի հագեցած գրաֆիկը հաշվի առնելով՝ նախագահն օգտագործել է հանգստյան ազատ օրերը Ուոլտեր Րիդի անվան հիվանդանոցում ամենամյա բուժզննումն անցնելու համար»,- ասել է Գրիշեմը։
Վերջին անգամ Թրամփը բուժզննում է անցել փետրվարին։ Այդ ժամանակ նրա առողջությունը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատվել։









